2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանը մնացել է վրացական արտադրանքի արտահանման ամենամեծ շուկան։ Ըստ NGnewsgeorgia-ի՝ ութ ամիսների ընթացքում նրա մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 19,1%։

Ընդ որում, ամենազգալի աճը գրանցվում է ԱՄՆ-ի ուղղությամբ՝ ավելի քան 90%-ով։ Վրացական արտահանման հիմնական ուղղությունները. Ռուսաստան՝ $375,6 մլն, +3,2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թուրքիա – $287,6 մլն, +12,2%; Չինաստան – $181,7 մլն, -18,8%,  Հայաստան – $101,2 մլն, +2,7%; Ադրբեջան – 86,5 մլն դոլար, -11,5%; ԱՄՆ – 86,2 մլն դոլար, +90,2%։

Արտահանումը, ներառյալ վերաարտահանումը, հաշվետու ժամանակահատվածում հասել է 4,1 մլրդ դոլարի՝ 2,5%-ով ավելի, քան նախորդ տարի։ Վերաարտահանման ամենամեծ խումբը մարդատար ավտոմեքենաներն են։ Դրանք հիմնականում մատակարարվել են Ղրղզստան, Ղազախստան և Ադրբեջան։