Համաձայն Numbeo առցանց տվյալների բազայի, Աբու Դաբին 2024 թվականին աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում առաջինն է: Ցուցակը բաղկացած է 329 քաղաքներից։

Numbeo ծառայությունը Աբու Դաբիին հատկացրել է ամենացածր հանցավորության ցուցանիշը ցուցակում՝ 11,8: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄԷ-ի մեկ այլ բնակավայր՝ Աջման էմիրությունը (հանցագործության ինդեքսը՝ 15,8)։ Երրորդ տեղում Կատարի մայրաքաղաք Դոհան է (հանցագործության ինդեքսը՝ 16)։

Երեւանում հանցավորության ինդեքսը 22,1 է։ Հայաստանի մայրաքաղաքը ցուցակում զբաղեցնում է 19-րդ տեղը։ Բաքուն հանցավորության 30,5 ինդեքսով զբաղեցնում է 71-րդ տեղը։ Թբիլիսին հանցավորության 25,7 ինդեքսով զբաղեցնում է 39-րդ տեղը։