Կենտրոնական Եվրոպայի ջրհեղեղից տուժած երկրները տասնյակ միլիարդ դոլարի օգնություն կստանան Եվրամիությունից, հայտնում է Euronews-ը։ Դրա մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Անցած շաբաթվա ընթացքում սաստիկ ջրհեղեղների հետևանքով զոհվել է 24 մարդ և հսկայական վնաս է հասցվել Կենտրոնական Եվրոպայի ենթակառուցվածքներին: Հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ տուժած երկրներին գումար հատկացնելու համար քայլեր ձեռնարկելու կարիք չի լինի։

«Նախ, 10 միլիարդը կմոբիլիզացվի Համախմբման հիմնադրամից՝ տուժած երկրների համար»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։