Ուղեղի մումիացված հյուսվածքներում հայտնաբերված կոկաինի հետքերը վկայում են այն մասին, որ եվրոպացիները ծամել եմ կոկայի տերեւները, գուցե բժշկական կամ ռեկրեացիոն նպատակներով, XVII դարում, Եվրոպայում փաստագրված օգտագործումից երկու դար առաջ, նշվել է նոր հետազոտությունում։

Գիտնականները հայտնաբերել են կոկաինի մնացորդներ երկու մարդու մոտ, որոնք թաղված են դամբարանում, որը թաղման վայր է հանդիսացել Օսպեդալ Մաջորում, Միլանի «պիոներական հիվանդանոցում», որը սպասարկել է անօթեւաններին, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science-ում։

Մոտ 10 000 մարդուց, որոնք թաղված են դամբարանում, հետազոտողներն ուսումնասիրել են ինը մարդու ուղեղի հյուսվածքները, որոնք մահացել են հիվանդանոցում 1600-ական թթ. եւ մումիացվել են բնական կերպով։

Նրանք հյուսվածքների թունաբանական ուսումնասիրություն են կատարել մասս-սպեկտրոչափի օգնությամբ, որը որոշում է նմուշի քիմիական բաղադրությունը նրա առանձին մոլեկուլների զանգվածի չափման միջոցով։ Ուսումնասիրության արդյունքում երկու մարդու ուղեղների հյուսվածքներում հայտնաբերվել են երեք կարեւոր մոլեկուլներ՝ կոկաին, գիգրին եւ բենզոիլէկգոնին։

Գիգրինի առկայությունը մատնանշում է այն մասին, որ կոկաինը նրանց հյուսվածքներում ստացվել է կոկայի տերեւների օգտագործման արդյունքում։ Կոկաինի աղի օգտագործումը մեթոդ է, որը սովորաբար օգտագործվում է մեր ժամանակներում, այն չի հանգեցնում գիգրինի գոյացման։