Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայատարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը «ազդանշան կստանա Իսրայելի մի շարք դրամատիկ գործողություններից հետո», հայտնում է Times of Israel-ը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք «Հեզբոլլահին» մի շարք հարվածներ ենք հասցրել, որոնց մասին նա նույնիսկ չէր էլ կասկածում,- ասել է նա տեսաուղերձում:-  Եթե «Հեզբոլլահն» ազդանշան չի ստացել, ես խոստանում եմ, որ կստանա։ Մենք վճռական ենք մեր (հյուսիսից տեղահանված) բնակիչներին ապահով վերադարձնելու իրենց տները: Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել (հրթիռային) հարձակումներ իր ժողովրդի վրա, (հրթիռային) հարձակումներ իր քաղաքների վրա։ Սա չի կարող հանդուրժել նաև Իսրայել պետությունը»։

Նաթանյահուն նաև ասել է, որ Իսրայելը «անհրաժեշտ ամեն ինչ կանի անվտանգությունը վերականգնելու համար»։

Հիշեցնենք, որ այս շաբաթ մի շարք հարձակումներ են իրականացվել Լիբանանի տարածքում, որոնց հետևանքով  տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Սկզբում ամբողջ երկրով մեկ փեյջերների դետոնացիա տեղի ունեցավ, իսկ հաջորդ օրը նույնը կատարվեց ամբողջ երկրի բջջային ռացիաների հետ:

Ուրբաթ օրը իսրայելական ուժերը ավիահարված  հասցրեցին Բեյրութին։ «Հեզբոլլահը» հայտնեց վերջին հարվածի հետևանքով իր երկու հրամանատարների սպանության մասին: Զոհվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։