Գիտնականները պարզել են, որ Հարավային Աֆրիկայի առեղծվածային ժայռապատկերի վրա նախապատմական արարած է պատկերված, որն ապրել է դինոզավրերի հետ կողք-կողքի մոտ 250 միլիոն տարի առաջ:

Գիտնականների եզրակացություններն ու տեսությունները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Հսկայական սողուններն անհետացել են կավճի դարաշրջանի վերջում՝ մեր ամենավաղ նախնիների հայտնվելուց մոտ 60 միլիոն տարի առաջ:

Չնայած դրան, նոր գիտական ​​աշխատությունը վստահորեն պնդում է, որ նկարը, որը «Եղջերավոր օձ» անվանումն է ստացել և հայտնաբերվել Հարավային Աֆրիկայի Քիսբերգ լեռների քարանձավում, պատկերում է մի կենդանու, որն անհետացել է դեռևս դինոզավրերից առաջ՝ մոտ 260 միլիոն տարի առաջ:

Ըստ հնագետների, այս ժայռապատկերի հեղինակները հնագույն սան ժողովրդի (բուշմենների - խմբ.) ներկայացուցիչներ են, որը համարվում է երկրի հնագույն մշակույթներից մեկը և ապրում է  Աֆրիկայի հարավում առնվազն վերջին 20000 տարում։

Գիտնականները կարծում են, որ անհայտ հնագույն կենդանին եղել է նաև սան ժողովրդի հավատքի հերոսը։