Ռուսաստանը կշարունակի պարզաբանել իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ Իրանի հետ շփումներում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշզքիանի հայտարարություններն այն մասին, որ նա պատրաստ է քննարկել Ուկրաինայի իրավիճակը եվրոպական երկրների եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Դա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է։ Մենք կշարունակենք պարզաբանել մեր դիրքորոշումը եւ այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի շուրջ այդ հակամարտության հետ մեր իրանցի բարեկամների հետ»,- ասել է նա։

«Մենք [Իրանի հետ] բավական  րդական փոխգործակցություն ունենք ամենատարբեր ոլորտներում։ Մենք ակնկալում ենք, որ այդ փոխգործակցությունը այսուհետ եւս կընդլայնվի»,- ավելացրել է Պեսկովը։

Փեզեքշիանի խոսքերը Ուկրաինայի վերաբերյալ մինչ այդ ներկայացրել էր Agence France-Presse-ը։ Գործակալության տվյալներով՝ Իրանի նախագահը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում նաեւ հայտնել է, որ Թեհրանը «երբեք հավանություն չի տվել ագրեսիային Ուկրաինայի տարածքի դեմ»։