Տասնյակ նետերի ծայրակալերի նոր վերլուծությունը հետազոտողներին օգնել է առավել հստակ պատկերել 3250 տարի առաջ Եվրոպայի հինավուրց հայտնի մարտադաշտում կռված մարտիկների դիմանկարը:

Գերմանիայի հյուսիս-արևելյան Տոլենզե հովտում բրոնզե և կայծքարային նետերի ծայրակալներ են հայտնաբերվել: Գիտնականներն առաջին անգամ տեղանքը հայտնաբերել են 1996 թվականին, երբ սիրողական հնագետը Տոլենզի գետի ափից դուրս  ցցված ոսկոր է նկատել:

Այդ ժամանակվանից ի վեր, պեղումների ընթացքում հայտնաբերվել են 300 մետաղական գտածոներ և 12 հազար 500 ոսկորներ, որոնք պատկանում էին Ք.ա. 1250 թվականին Տոլենսի գետի հովտի հայտնի ճակատամարտում զոհված մոտ 150 մարդու:

Հայտնաբերված զենքերի թվում կային թրեր, փայտե մահակներ և բազմաթիվ նետերի ծայրակալեր, դրանց թվում մի քանիսը հայտնաբերվել են նահատակվածների ոսկորներում:

Ըստ հետազոտողների, 2007 թվականից ի վեր տարածքն ուսումնասիրողներն ավելի վաղ նման ուժգնության ճակատամարտի ուղղակի վկայություններ չեն հայտնաբերել, այդ իսկ պատճառով Տոլենզեի հովիտը համարվում է Եվրոպայի հինավուրց ճակատամարտի վայրը: Ոսկորների հետազոտությունը որոշակի պատկերացում տվեց տղամարդկանց մասին. նրանք բոլորն էլ երիտասարդ, ուժեղ և մարտունակ մարտիկներ էին, նրանցից ոմանց մոտ էլ ապաքիվել էին նախորդ բախումների ժամանակ ստացած վերքերը:

ճակատամարտում օգտագործված նետերի ծայրակալներն ուսումնասիրող հետազոտողների խումբն ապացույցներ է գտել, որ բախումներին մասնակցել են ինչպես տեղական զիված խմբավորումներ, այնպես էլ հարավից ժամանած բանակ: Այս բացահայտումները, որոնք հրապարակվել են Antiquity հանդեսում, հուշում են, որ բախումը Եվրոպայում միջտարածաշրջանային հակամարտության ամենավաղ օրինակն էր և հազարավոր տարիներ առաջ կազմակերպված զինված բռնության վիճակի վերաբերյալ հարցեր է առաջ բերում:

Օտարերկրյա արտեֆակտները, մասնավորապես՝ չեխական բրոնզե կացինը և կենտրոնական Եվրոպայի հարավ-արևելյան հատվածից բերված  սուրը, ինչպես նաև մնացորդների վերլուծությունը ենթադրում էր, որ Տոլենզեի հովտի ճակատամարտին օտարերկրացիներ են մասնակցել: Ներկայում հնագետները կարողացան հայտնաբերել ձևերի և առանձնահատկությունների հիմնական տարբերությունները, որոնք վկայում  էին, որ նետերի մի մասը չեն ստեղծվել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի հյուսիսարևելյան նահանգում, որտեղ սփռված է Տոլենզեի հովիտը: