Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել օրերս արդարադատության փոխնախարար նշանակված Սիրվարդ Գևորգյանին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:

Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը: