Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) «շարունակական հարձակողական գործողություններին», գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությանը։
Գալանտը հանդիպել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևիի, օպերատիվ շտաբի պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասյուկի և հետախուզության վարչության ղեկավար, գեներալ-մայոր Շլոմի Բինդերի հետ:
Իսրայելի պաշտպանության նախարարությունից հավելել են, որ հանդիպման ընթացքում նրանք դիտարկել են Բեյրութի վրա Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածը, որի թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարը:





























