Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության  Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի  2 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տան վառարանից առաջացած շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 անձ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը  տեղադրված վառարանի թերայրման հետեւանքով առաջացած գազի արտահոսքից:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 3 մարդ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 3-ի գիշերը` Լիճք գյուղի տներից մեկի վառարանից առաջացած շմոլ գազից:

Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է նախաքննություն: