«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլան ողջ-առողջ է, Tasnim գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։
«Ուրբաթ գիշեր սիոնիստական ռեժիմի սկսած ահաբեկչական գործողության արդյունքում Լիբանանի դիմադրության շարժման ոչ մի բարձրաստիճան ղեկավար չի սպանվել»,- հայտնում են աղբյուրները:
Հաստատվել է, որ այսօր երեկոյան Իսրայելի գործողությունն անհաջողությամբ է պսակվել։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նասրալլան թիրախ է դարձել Իսրայելի ռեժիմի լայնածավալ օդային հարձակման ժամանակ։





























