Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որտեղ, նրա հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն հավանություն է տալիս Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման կենտրոնատեղիին ավիահարված հասցնելուն, տեղեկացրել է Mignews-ը։

Լուսանկարում Նեթանյահուն Նյու Յորքի հյուրանոցի համարում է իր ռազմական քարտուղարի եւ շտաբի պետի հետ։