Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: NEWS.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Նրա խոսքով, վաղը պաշտոնապես կտեղեկացվի, թե ով կփոխարինի Սարգիս Հովհաննիսյանին:




























