Պերուում հնագույն Մոչեի մշակույթի տիրակալուհու զարդարված գահասենյակ է հայտնաբերվել։ Դրա մասին հայտնում է Arkeonews-ը։
Պատերով ու սյուներով շրջապատված դահլիճը զարդարված է եղել չորս առանձին տեսարաններով։ Դրանցում պատկերված է գահին բազմած կին, մյուս պատկերում նա ողջունում է շքերթի մարդկանց։
Մոչեի մշակույթը ծաղկում է ապրել մ.թ.ա. 350-850 թվականներին, Հյուսիսային Պերուի ափամերձ հովիտներում։ Մոչե հին քաղաքակրթությունը հայտնի է իր դամբարաններով, ճարտարապետությամբ, խրթին արտեֆակտներով և հարուստ կրոնական պատկերներով: Գահասենյակում հայտնաբերված այլ տեսարաններում մարդու մարմնով և սարդի ոտքերով գավաթ բռնած կերպարանք է պատկերված:
Մասնագետները մտադիր են պարզել՝ նկարներում պատկերված կինն իրական մա՞րդ է, թե առասպելական կերպար: Գահի վրա հայտնաբերվել են այնտեղ նստած մարդու հետքեր, ներառյալ՝ մարդու մազեր։ Դա վկայում է, որ տեսարաններն իրական տիրակալուհու են պատկերում։





























