Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել դրոշմանիշի մարման արարողություն։

Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել նիստեր պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի մասնակիցները քննարկել են ենթակառուցվածքի եւ գյուղատնտեսության լոգիստիկայի վերաբերյալ հարցեր, իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը, տուրիզմը, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հեռանկարները եւ առավելությունները։

Այսօր Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստից հետո կայանալու է Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստ նեղ կազմով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։ Նիստին մասնակցելու համար Երեւան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։