Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում աշխատող թուրք բժիշկների դեմ դեկտեմբերի 4-ի երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝  Մոգադիշոյի հիվանդանոցներից մեկում թուրք բժիշկների դեմ  հարձակումն իրականացրել են 3 հոգի, ովքեր անմիջապես հեռացել են դեպքի վայրից։  Նշվում է, որ հարձակման հետեւանքով կան վիրավորներ։

Դեպքից հետո ժամանել են Սոմալիի զինվորականները եւ սկսել հարձակվողներին գտնելու աշխատանքները։