Դատարանը թույլատրել է լեգենդար Դիեգո Մարադոնայի աճյունը հանել մասնավոր գերեզմանոցից, որպեսզի այն հանգչի Բուենոս Այրեսում կառուցվող հանրային դամբարանում, հայտնում է Associated Press գործակալությունը։

Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանի Սան Իսիդրո քաղաքի դատարանը երեքշաբթի որոշումն ընդունել է Մարադոնայի երեխաների խնդրանքով։

Դատարանը հայտնել է, որ Մարադոնայի հինգ երեխաներին «մարդասիրական և հուզական պատճառներով» աճյունը հանելու իրավունք է տվել:

«Մենք միշտ գիտեինք, որ նրա տեղը ժողովրդի մեջ է, բայց նաև հասկանում էինք, որ անվտանգության բոլոր երաշխիքներն առաջնահերթություն են»,- իր սոցցանցում գրել է մեծ արգենտինացու դուստրերից մեկը՝ Դալմա Մարադոնան։ «Ուզում ենք, որ նրան սիրողները կարողանան այցելել և արտահայտել իրենց սերը՝ մի քանի մարգարտածաղիկ թողնելով նրա շիրիմին»:

Ֆուտբոլի Աշխարհի 1986 թվականի գավաթակիրը մահացել է 2020 թվականին 60 տարեկան հասակում։

Մարադոնայի մարմինը թաղվել է Բուենոս Այրեսից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արևմտյան Ժարդիբ դե ԲելլաՎիստա գերեզմանատանը։