Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Քիմը հայտարարել է իր ազգանվան պաշտոնական փոփոխության մասին։

«Քիմն այժմ պաշտոնական է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով անվանափոխության վկայականի լուսանկարը։

Հուլիսի 30-ին Տատյանա Քիմը Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։ Հայցի վերաբերյալ նախնական դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 16-ին։