Մարսելի երկարատև թմրանյութերի պատերազմը կրկին ուշադրության կենտրոնում է այն բանից հետո, երբ բանտարկյալը, ենթադրաբար, սոցիալական ցանցերի միջոցով վարձել է 14-ամյա տղայի որպես մարդասպան և խոստացել նրան 50,000 եվրո՝ վրեժխնդիր սպանություն իրականացնելու համար, հայտնում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ դեռահասին հավաքագրել է 23-ամյա մի բանտարկյալ, որն ավելի ուշ իր բանտախցից զանգահարել է ոստիկանությունև հայտնել տղայի մասին այն բանից հետո, երբ նա կրակել և սպանել է 36-ամյա մի տղամարդու:
Հետաքննություն է սկսվել ենթադրյալ սպանության և սպանության նպատակով դավադրության փաստով։ Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու է բանտարկյալը իր ենթադրյալ հավաքագրվածի մասին հայտնել ոստիկանությանը:
Մարսելի դատախազ Նիկոլաս Բեսոնը կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում վերջին միջադեպը որակել է «աննախադեպ դաժանություն»՝ ասելով, որ դեռահասների մասնակցությամբ երկու վերջին հանցագործությունները ցույց են տվել, թե ինչպես են թմրանյութերի ոլորտում իշխանության նպատակով պատերազմները ներառում «ուլտրաերիտասարդների», որոնք հավաքագրվում են ավազակախմբերի կողմից՝ ավելի ու ավելի դաժան հանցագործություններ կատարելու համար:
Ուրբաթ օրը 36-ամյա տաքսու վարորդը, որը Մարսելում հայտնի էր որպես սիրողական ֆուտբոլիստ, հայտնաբերվել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ իր մեքենայում գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դատախազն ասել է, որ նա կապ չի ունեցել քաղաքում թմրանյութերի առևտրի հետ, և չնայած սառնասրտորեն կրակել են նրա գլխի հետևի մասին, սակայն չի ենթադրվում, որ նա է եղել նախատեսված թիրախը:
Դատախազի խոսքով՝ բանտարկյալը հավաքագրել է Վոկլուզից 14-ամյա դեռահասին և կազմակերպել, որպեսզի նրան մեքենայով տանեն Մարսելի հյուրանոց։ Տղան իր հետ ունեցել է սեփական Magnum ատրճանակը։
Ենթադրաբար, տղային տեղեկացրել են հրաձգության մասին և հրահանգել են մեքենա նստել։ Նա վարորդին խնդրել է սպասել, և երբ վարորդը հրաժարվել է, կրակել է նրա ծոծրակին, ասել են իշխանությունները:
Այնուհետև 14-ամյա պատանին, ենթադրաբար, փախել է դեպքի վայրից և թաքնվել մոտակայքում՝ զանգահարելով ընկերներին և խնդրելով, որ գան ու տանեն իրեն: Բայց փոխարենը սպանությունը պատվիրած բանտարկյալը ոստիկանություն է զանգահարել և հայտնել տղայի գտնվելուճշգրիտ վայրը, ասել է դատախազը: Տղային ձերբակալել են և հարցաքննել։
Բեսսոնն ասել է, թե կոնկրետ պատճառը, թե ինչու է բանտարկյալը զանգահարել ոստիկանություն և ասել, որ նա գործում է թմրանյութերի հանցախմբի շահերից ելնելով, դեռևս չի պարզվել: Կալանավորը կիրակի օրը կանգնել է դատարանի առաջ և նրան այս գործով մեղադրանք է առաջադրվել։
Դատախազն ասել է, որ 14-ամյա տղան վարձվել է սպանությունն իրականացնելու համար՝ վրեժ լուծելով անցյալ չորեքշաբթի 15-ամյա պատանու մահվան համար:





























