Եվրամիությունը չի կարող էմբարգո սահմանել Մերձավոր Արևելքի երկրներին սպառազինությունների մատակարարման վրա, քանի որ այդ հարցը ԵՄ անդամ երկրների ազգային իշխանությունների իրավասության մեջ է։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«ԵՄ-ն իրավասություն չունի զենքի առևտրի ոլորտում, այս հարցը որոշում են անդամ երկրները», - ասել էց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է սպառազինության էմբարգո սահմանել ողջ Մերձավոր Արևելքի վրա՝ լուծելու համար հակամարտությունը։