Երևանի մետրոպոլիտենի  Գործարանային կայարանում  շուտով կմեկնարկեն  շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։

«Սա բացառիկ իրադարձություն է, քանի որ Երևանի մետրոպոլիտենի  շահագործման պահից ի վեր, շարժասանդուղքների փոխարինում  չի իրականացվել: Տասնամյակների ընթացքում հնացած սարքավորումները այլևս չեն համապատասխանում ժամանակակից չափորոշիչների, և դրանք փոխարինելը դարձել է անհրաժեշտություն։

Նոր շարժասանդուղքները հագեցած են  նորագույն համակարգերով, որոնք ապահովում են ավելի արդյունավետ, հուսալի և անվտանգ աշխատանք, ինչպես նաև էներգախնայող են:

Նոր տեխնոլոգիաները ներառում են անվտանգության էլեկտրոնային ժամանակակից   համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել մշտական վերահսկում և արագ արձագանքում վտանգի դեպքում:

Փոխարինման աշխատանքների ամբողջ ընթացքում Գործարանային կայարանը շարունակելու է ուղևորափոխադրումը»,–ասված է հաղորդագրության մեջ։