Հնդկաստանի Կենտրոնական Տելանգանա նահանգի աղջիկները առցանց ամուսնանում են Մերձավոր Արևելքի հարուստ փեսացուների հետ, միաժամանակ հարսնացուների գաղտնի առևտուրը դեռ գոյություն ունի երկրում:

Ըստ The Times of India-ի՝ հարսանեկան «արարողությունը» տեղի է ունենում հաշված րոպեների ընթացքում՝ աղմկոտ փողոցի մեջտեղում, մարդաշատ շուկայում կամ մարդկանց աչքից հեռու։ «Հնդիկ հարսնացուների գաղտնի առևտուրը, որոնք ամուսնանում են արաբական երկրների մեծգրպաններով փեսացուների հետ, անցյալում չէ: Մեր օրերում մահմեդական աղջիկների ամուսնությունները օտարազգի փեսացուների հետ, որոնք հաճախ բավական մեծ են իրենց հայր լինելու համար, կնքվում են WhatsApp-ով տեսակոնֆերանսի միջոցով, և նման հարսանիքների թիվը գնալով ավելանում է»,- վկայում են դրանց կազմակերպիչները։

Ըստ բրոքերների՝ «նման հարսանիքների պահանջարկը մեծ է, ամեն ամիս տեղի է ունենում մինչև 30 առցանց ամուսնություն»։ Հնդիկ հարսնացուների օտարերկրյա որսորդները կարիք չունեն Հնդկաստան գալու։ Միջնորդները բջջային հեռախոսներից ընտրում են 18-ից 25 տարեկան աղջիկների լուսանկարներ կամ տեսանյութեր և ուղարկում դրանք Մերձավոր Արևելքի պոտենցիալ հայցորդներին:

Հենց նրանք ընտրություն են կատարում, ամուսնական գործակալները գործարք են կնքում մեսենջերում և պայմանավորվում են արագ հեռակա հարսանիքի ժամկետի շուրջ: Արարողության մասին տեսազանգը անմիջապես ուղարկվում է հարսնացուի օտարերկրյա հաճախորդին: Այնուհետև հնդիկ կանայք տուրիստական ​​վիզաներով գնում են իրենց ամուսինների մոտ և հաճախ աշխատում են նրանց մոտ որպես տնային ծառաներ: Այս առցանց ամուսնությունները սովորաբար տևում են ընդամենը մի քանի ամիս: Խզելով ամուսնությունը՝  Օմանից, Բահրեյնից կամ Կատարից հարուստները հաճախ միջնորդներին խնդրում են իրենց համար նոր հնդիկ հարսնացու գտնել:

Նրանց գտնելը դժվար չէ։ Հարսնացուները, որպես կանոն, աղքատ ընտանիքներից են, հարուստ շեյխերի հետ ամուսնանալու համար նրանց մեծ գումար են խոստանում։ Նման հարսանիքներն անցկացվում են Հնդկաստանի օրենքների խախտմամբ, սակայն, ինչպես խոստովանում է Տելանգանայի ոստիկանությունը, դրանց դեմ պայքարելը դժվար է սոցիալական ցանցերը մշտապես վերահսկելու և հարսանեկան բրոքերներին և վիզայի գործակալներին լրտեսելու անհրաժեշտության պատճառով: