Ռուսաստանի Սարատով քաղաքում, դեկտեմբերի 2-3-ին, Հայաստանի  քաղաքացիների համար արտագնա հյուպատոսական ընդունելություն է կազմակերպվել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սարատովից եւ շրջակա բնակավայրերից արտագնա հյուպատոսական ընդունելությանը մասնակցել է Հայաստանի շուրջ 100 քաղաքացի, որոնց տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն եւ տեղում կազմակերպվել է գործերի ընդունում հյուպատոսական տարաբնույթ հարցերի շուրջ: 

Առաջիկայում արտագնա հյուպատոսական ընդունելություններ կկազմակերպվեն նաեւ ՌԴ այն քաղաքաներում, որտեղ բնակվում են մեծ թվով ՀՀ քաղաքացիներ: