Նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի նոր ՝ «Մելանյա» հուշագրությունը, քիչ է խոսում ընտանեկան և քաղաքական մանրամասների մասին, սակայն երևակայության համար քիչ բան է թողել իր ձեռնարկած Սպիտակ տան վերանորոգման մասին, գրում է Business Insider-ը։

Նախկին առաջին տիկինը Սպիտակ տունը, որտեղ օդում կախված էր «անխնամ թողնված լինելու» զգացումը, վերանորոգելու հնարավորությունից բերկրանք է ապրել, սակայն նա պատմել է, որ Օբամայի ընտանիքը դժվարացրել է գործընթացը: Մելանյա Թրամփն իր հուշերում խոսել է Սպիտակ տուն տեղափոխվելու մասին։ Ըստ նրա՝ «արարողակարգերն ու քաղաքականությունը» խոչընդոտել են նստավայրը կահավորելու իր ծրագրերին:

Նա նշել է, որ իր ընտանիքը դեկտեմբերին չի կարողացել Սպիտակ տուն տեղափոխվել, ինչպես իրենք էին խնդրել։

«Չնայած մենք Օբամայի թիմին խնդրեցինք մեր այցի հարմար ժամանակ նշանակել, մի քանի շաբաթ պատասխան չստացանք»,- գրել է Թրամփի կինը։ - Երբ ի վերջո ստացանք տեղեկությունը, այն լի էր սխալներով։ Դա հետաձգեց հատակագծման գործընթացը, և ես կարողացա ձեռնարկել վերանորոգման աշխատանքները միայն երդմնակալությունից հետո, երբ արդեն Սպիտակ տանն էինք»:

Թեև ավելի վաղ նախկին առաջին տիկին Միշել Օբամային իր հուշերում նա «ջերմ և հաճելի» կին էր անվանել, տիկին Թրամփը դժգոհ էր ոչ միայն տեղափոխման գործընթացից, այլև Սպիտակ տան բուն վիճակից։

Մելայնա Թրամփը վերահսկում էր լայնածավալ վերանորոգման աշխատանքները, քանի որ նա համարում էր, որ նախկին ոճը «հնացած է»: Նյույորքյան դիզայներ Թամ Քանհալիհամի օգնությամբ ԱՄՆ նախկին առաջին տիկինը վերանորոգել է տարբեր սենյակներ, թենիսի տաղավարը և վարդանոցը։

«Չնայած որոշ առաջին ընտանիքներ բավարարվում են պարզապես պատմական նստաավայրում ապրելով, իմ մոտեցումն այլ էր»,-պատմում է նա:

Ձմեռվա այն երեք շաբաթները, երբ Թրամփը չկարողացավ ընկնել Սպիտակ տուն, «վճռորոշ» էին վերանորոգման համար, գրում է նա։

Նախկին առաջին տիկինը և նրա որդին՝ Բարոն Թրամփը, փաստացի տեղափոխվել են նստավայր միայն հունիսին։