ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է «բացարձակ մարդասպան»՝ քարոզարշավի ավարտին օտարերկրյա առաջնորդներին քննարկելիս:

«Նա հոյակապ է: Ընկերս է»,-ասել է Թրամփը միլիոնավոր բաժանորդների հետ փոդքաստում, որը վարում էր ստենդ-ափ կատակերգու Էնդրյու Շուլցը: -Արտաքուստ էնպիսի տեսք ունի, ասես հայրդ լինի: Նա ամենաթանկագինն է: Բացարձակ մարդասպան է»:

«Մենք մի քանի դեպք ենք ունեցել, երբ ինչ-որ մեկը սպառնալիքներ է հնչեցրել Հնդկաստանի դեմ»,-ասել է Թրամփը Շուլցին: «Ես ասացի. «Թույլ տվեք օգնել: Ես շատ լավ եմ վերաբերվում նման մարդկանց։ Թույլ տվեք օգնել»:

Թրամփն, ըստ երևույթին, ընդօրինակելով Մոդիի պատասխանը, հավելել է. «Ես դա կանեմ, կանեմ, կանեմ հնարավոր ամեն բան: Մենք հարյուրավոր տարիներ հաղթել ենք նրանց»:

«Նա խոսում էր որոշակի երկրի մասին։ Երևի գլխի ընկաք»,- պարզաբանել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թրամփը չի նշել երկրի անունը, թեև խոսքը, ամենայն հավանականությամբ,  Պակիստանի մասին է, որի հետ Հնդկաստանը պատերազմի մեջ է 1947 թվականից ի վեր, երբ  Պակիստանն անջատվեց Հնդկաստանից: