Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ գազի տարանցման համաձայնագրի ժամկետի սպառվելը խնդիր չի դառնա Հունգարիայի համար, քանի որ երկիրը կարող է գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարով, այսօր հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացրել է Reuters-ը։ «Թուրքական հոսքը» կարող է նաեւ օգնել եվրոպական այլ երկրներին՝ ապահովելու գազի հուսալի մատակարարումներ, հայտնել է նա Ռուսաստանում տեղի ունեցող էներգետիկ կոնֆերանսում։
Գործող տարանցման համաձայնագրի ժամկետը, որի համաձայն՝ ռուսական գազը Ուկրաինայով մատակարարվում է Կենտրոնական Եվրոպայի երկրներ, սպառվում է տարեվերջին։
«Թուրքական հոսքը» թույլ է տալիս ռուսական բնական գազին հատել Սեւ ծովը եւ Ռուսաստանից հասնել Թուրքիա։





























