Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալբանիային կհանձնի չպարզված տեսակի «զգալի» քանակությամբ անօդաչու-կամիկաձեներ, հինգշաբթի հայտնել է երկրի վարչապետ Էդի Ռաման, տեղեկացրել է Reuters-ը։
«Դա նվեր է, որը Թուրքիայի Հանրապետության համոզիչ ուղերձն է այն մասին, որ Ալբանիան անհաղթ է»,- ասել է Ռաման համատեղ ասուլիսում Էրդողանի մեկօրյա այցի ժամանակ։
Այսպես կոչված անօդաչու-կամիկաձեն զինամթերք է, որ թռչում է դեպի իր թիրախը, իսկ հետո սրընթաց ընկնում է եւ պայթում հարվածվելիս։
Կառավարության ներկայացուցիչը, որի հետ կապ է հաստատել Reuters գործակալությունը, չի կարողացել որեւէ լրացուցիչ մանրամասն հայտնել անօդաչուների թվաքանակի կամ տեսակի մասին։





























