Հնդկաստանը չորեքշաբթի հավանություն է տվել նոր դասի երկու ատոմային հարվածային սուզանավ ստեղծելու պլանին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 450 մլրդ ռուփի (5,4 մլրդ դոլար)։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի վարչակազմը հավանություն է տվել նոր դասի վեց սուզանավերից առաջին երկուսի կառուցմանը, որոնք նախատեսվում է ստեղծելՀնդկաստանի ՌԾՈւ-ի կողմից, ավելացրել են պաշտոնական անձինք։ Նրանք չեն նշել, թե երբ դրանք պատրաստ կլինեն։

Հնդկաստանը, որը նախկինում Ռուսաստանից վարձակալել էր երկու ատոմային հարվածային սուզանավ, վերադարձրել է դրանք, բայց բանակցություններ է վարում եւս մեկի վարձակալման մասին։ Նոր սուզանավերը կկառուցվեն նավաշինական կառավարական կենտրոնում, հնդկական հարավային Վիշակհապատնամ նավահանգստում։ Դրանք կտարբերվեն «Arihant» դասի ատոմային սուզանավերից, որոնք այժմ կառուցում է Հնդկաստանը, եւ կարող են արձակել միջուկային զենք։ Դրանցից երկրորդը շահագործման մեջ է մտել օգոստոսին։