Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ի երեկոյան արտահերթ նիստ կգումարի:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 6-ին ժամը 18.30-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ԱԺ նախագահի տեղակալի ընտրություն:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն իր դեկտեմբերի 1-ի խորհրդի նիստում որոշել է այդ պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:




























