Կորեայի Հանրապետությունը անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել Փհենյան՝ թռուցիկներ տարածելու համար։
Դրա մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։
«Բանակն անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել Հյուսիս»,- ասված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով կոմիտեին:
ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Կորեայի Հանրապետությունը հոկտեմբերի 3-ին, 9-ին և 10-ին անօդաչու սարքերի միջոցով քարոզչական նյութեր է տարածել։



























