Նիկարագուան խզել է դիվանագիտաան հարաբերություններն Իսրայելի հետ՝ երկրի կառավարությանը մեղադրելով «ֆաշիզմի» եւ «ցեղասպանության» մեջ Պաղեստինի տարածքի դեմ հարձակվելու պատճառով, հայտնել են Նիկարագուայի կառավարությունում։
Ինչպես տեղեկացրել է Al Jazeera-ն, Նիկարագուան միացել է մի շարք երկրներին, որոնք խզել են հարաբերությունները կամ դիվանագիտական գործողություններ նախաձեռնել Իսրայելի դեմ այն բանից հետո, երբ նա պատերազմ է սկսել Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին։
Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին նոյեմբերին՝ հայտնելով, որ այդ քայլը «հաստատել է Բահրեյնի պատմական դիրքորոշումն ի աջակցություն պաղեստինյան գործի»։
Բելիզը դիվանագիտական հարաբերությունները խզել է նոյեմբերին՝ կրկնելով Գազայում «անհապաղ հրադադարի» իր կոչը։
Բոլիվիան դիվանագիտական հարաբերությունները խզել է նոյեմբերին՝ վկայակոչելով «մարդկության դեմ հանցագործությունները, որոնք կատարվել են պաղեստինցի ժողովրդի հանդեպ»։
Բրազիլիան մայիսին հետ է կանչել իր երկրի դեսպանին պատերազմի պատճառով լարվածության մի քանի ամիսներից հետո։
Չադը նոյեմբերին հայտարարել է, որ հետ է կանչում ժամանակավոր հավատարմատարին խորհրդակցությունների համար, եւ այդ որոշումը ընդունվել է Գազայի հատվածում հակամարտության պատճառով «զայրույթի» հետ կապված։
Չիլին հետ է կանչել իր դեսպանին նոյեմբերին այն բանից հետո, երբ մեղադրել է Իսրայելին մարդու իրավունքների» անընդունելի» խախտումների մեջ։
Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները մայիսին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վաչչակազմն անվանելով «ցեղասպանածին»։
Հոնդուրասը հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար նոյեմբերին, Գազայում ստեղծված «լուրջ հումանիտար իրավիճակի» հետ կապված։
Հորդանանը նոյեմբերին հայտարարել է, որ հետ է կանչում իր դեսպանին՝ Իսրայելին մեղադրելով «աննախադեպ հումանիտար աղետ» ստեղծելու մեջ։
Հարավային Աֆրիկան նոյեմբերին հայտարարել է, որ հետ է կանչում երեք դիվանագետների Իսրայելից՝ հակամարտության հետ կապված խորհրդակցությունների համար։
Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին նոյեմբերին՝ «Գազայում հումանիտար ողբերգության» պատճառով։




























