Ճապոնիայի 89-ամյա պատվավոր կայսրուհի Միտիկոն կիրակի օրը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ազդրի կոտրվածքի համար վիրահատությունից հետո, հաղորդում է NHK-ն:

Միտիկոն՝ կայսր Նարուհիտոյի մայրը, հոկտեմբերի 6-ին ընկել էր Տոկիոյի իր նստավայրում և հաջորդ օրը բժիշկների՝ աջ ազդրի կոտրվածք ախտորոշումից հետո տեղափոխվել հիվանդանոց:

Նա հիվանդանոցից դուրս է գրվել կիրակի ցերեկը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Միտիկոյին և նրա ամունուն՝ 90-ամյա պատվավոր կայսր Էմերիտուս Ակիհիտոյին, են վերագրում  ավանդական միապետության արդիականացնելն ու այն հասարակությանն ավելի մոտեցնելը։ 1960 թվականին Միտիկոն՝ Ճապոնիայում առաջին հասարակ կինը, որն ամուսնացել էր կայսերական գահի ժառանգորդի հետ, ծնեց Նարուհիտոյին։ Նրա երկրորդ որդին՝ արքայազն Ակիշինոն, ծնվել է 1965 թվականին։ 2019 թվականին 85-ամյա Ակիհիտոն դարձավ երկու հարյուրամյակի ընթացքում Ճապոնիայի առաջին միապետը, որը հրաժարվեց գահից։