ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում դեմոկրատներին և մյուսներին, որոնք դեմ էին հանդես գալիս իրեն կամ հետաքննում էին իր գործունեությունը, անվանել է «ներքին թշնամի» և ավելի վտանգավոր, քան Միացյալ Նահանգների հիմնական արտաքին հակառակորդները, ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը:

Թրամփն առանձնացրել է նրանց, որոնց անվանել է «խենթ մարդիկ, որոնք մեր երկրի ներսում եմ, ինչպես Ադամ Շիֆը»՝ կոնգրեսական, ով Սենատում եղել է այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփի իմպիչմենթի առաջին գործընթացում գլխավոր մեղադրողը:

Fox Business-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարուհի Մարիա Բարտիրոմոն հարցրել է Թրամփին, թե ինչպես է նա վարվելու այն բյուրոկրատների հետ, որոնք կարող են փորձել խաթարել իր հեղինակությունը իր հնարավոր երկրորդ ժամկետում:

«Ես միշտ ասում եմ, որ մենք երկու թշնամի ունենք»,- ասել է Թրամփը։

«Մենք ունենք արտաքին թշնամի, հետո՝ ներքին թշնամի, և ներքին թշնամին, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան Չինաստանը, Ռուսաստանը և այս բոլոր երկրները»,- ասել է նա։

ԱՄՆ նախկին նախագահը հավելել է, որ «խելացի նախագահը» կարող է «բավականին հեշտությամբ» լուծել արտաքին հակառակորդների հարցերը, բայց «ամենադժվարը այս խելագարների հարցերը լուծելն է, որոնք մեր ներսում են, ինչպիսին օրինակ, Ադամ Շիֆն է»:

«Ես նրան անվանում եմ ներսի թշնամի», - ավելացրել է նա: