Հետաքննությունների դաշնային բյուրոն կարծում է, որ միջադեպը, երբ զինված տղամարդը փորձել է մտնել Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքի վայր, քաղաքական գործչի դեմ մահափորձ չէ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, ՀԴԲ-ն չի հավատում, որ նախկին նախագահի կյանքին վտանգ է սպառնում։
Իր հերթին, Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կարծում է, որ իր ենթականերին հաջողվել է կանխել Թրամփի դեմ մահափորձի նոր փորձը։ «Եթե դուք հիմա ինձ եք հարցնում, ես կարծում եմ, որ [ոստիկանության] սպաները խափանել են մահափորձի երրորդ փորձը», - ասել է շերիֆը Fox News-ով հեռարձակված մամուլի ասուլիսում:
Նա նաև նշել է, որ զինված տղամարդը կալանավորվել է միջոցառման ներքին պարագծից մոտ 200 մետր հեռավորության վրա «Մենք նրան բերման ենք ենթարկել ոչ թե ներս մտնելու փորձի, այլ ապօրինի զենք պահելու համար»,- ասել է շերիֆը։
Ռիվերսայդ շրջանի իշխանությունները ավելացրել են, որ Լաս Վեգասի բնակիչ Վամ Միլլերը փորձել է միջոցառման վայր մտնել «տարբեր անուններով բազմաթիվ անձնագրերով, մեքենայի կեղծ գրանցումով և լիցքավորված ատրճանակով»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլերը փորձել է միջոցառմանը հասնել կեղծ անցագրի միջոցով։





























