2024 թվականի հունվար-օգոստոսին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի 104,5%-ը:

Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր երկրներում:

Հայաստանում արդյունաբերական արտադրանքն աճել է 13,7%-ով, Բելառուսում՝ 7,1%-ով, Ռուսաստանում՝ 4,5%-ով, Ղազախստանում՝ 3,0%-ով և Ղրղզստանում՝ 0,7%-ով։