Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բաքվում կմասնակցի COP29-ին: Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Տամաշ Տորման։

«Վիկտոր Օրբանը կներկայացնի Հունգարիան COP29-ում»,- շեշտել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Օրբանն այցելել էր նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներ։