Պակիստանում մեկնարկել են ռուս-պակիստանյան համատեղ մարտավարական «Բարեկամություն 2024» զորավարժությունները։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ նախօրեին  ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռով զորավարժությունների վայր ռուս զինվորականներ են հասցվել։

Զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինվորականները համագործակցություն կմշակեն լեռնային շրջաններում ապօրինի զինված խմբավորումների ոչնչացման մարտական ​​գործողություններ, ինչպես նաև լեռնային շրջաններում և անտառապատ տարածքներում որոնողական-հետախուզական և հետախուզական-դարանակալման գործողություններ։

Նշվում է, որ համատեղ մարտավարական զորավարժությունն ուղղված է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը։

Ռուս-պակիստանյան համատեղ մարտավարական «Բարեկամություն» զորավարժությունն անցկացվում է 2016 թվականից։ 2024 թվականին այն անցկացվում է հոկտեմբերի 14-26-ը Պակիստանի «Պաբբի» ազգային հակաահաբեկչական կենտրոնում։