Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ գործարար Իլոն Մասկը մոտ 1 մլրդ դոլար է ծախսել Վենեսուելայում պետական հեղաշրջման փարձի վրա 2024թ. հուլիսի 28-ի նախագահական ընտրություններից հետո։ Մադուրոն այս կարծիքը հայտնել է երկուշաբթի Venezolana de Television հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» ծրագրում։

«Իլոն Մասկը ներդրում է կատարել պետական հեղաշրջման, ֆաշիստական խռովության, էլեկտորալ գործընթացի դեմ բռնության մեջ՝ մոտ 1 մլրդ դոլար»,- ասել է Մադուրոն։ Նա նշել է, որ հուլիսի 28-ի նախագահական ընտրություններից հետո ուլտրաաջ ընդդիմությունը փորձել է բռնություն ծավալել, ապակայունացնել իրավիճակը երկրում։

Պետական հեղաշրջման հետեւում «կանգնած էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, հյուսիսամերիկյան կայսրության մշտական դավադրությունը», նշել է Մադուրոն։ Նա հիշեցրել է, որ Մասկի սոցցանցերում եղել են բռնության, հրկիզումների եւ սպանությունների կոչեր։ Նախագահը տեղեկացրել է, որ Մասկի ֆինանսական միջոցները բաշխվել են ընդդիմադիր առաջնորդներից մեկի՝ Մարիա Կորինա Մաչադոյի կողմից, որը ֆինանսավորել է ահաբեկչական խմբավորումներին։

«Մասկը պարտություն կրեց»,- նշել է Մադուրոն եւ ընդգծել, որ «Վենեսուելայում հաղթանակել են օրենքները, ճշմարտությունը, պետականությունը, կարգն ու խաղաղությունը»։