Հյուսիսային Կորեան իր կողմից պայթեցրել է երկու Կորեաները միացնող ճանապարհի հատվածները, տեղեկացրել է Yonhap-ը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։
«Հյուսիսային Կորեան պայթեցրել է Քենգի եւ Դոնհե ճանապարհների հատվածները ռազմական սահմանազատիչ գծի մոտ»,- նշվել է Հարավային Կորեայի ԶՈւ շտաբների պետերի միավորված կոմիտեի հաղորդագրությունում։
Զինվորականները հայտնել են, որ ուժեղացրել են արձագանքման պատրաստվածությունը։
Անցած շաբաթ Կորեական ժողովրդական բանակի Գլխավոր շտաբը նախազգուշացրել էր, որ հոկտեմբերի 9-ին փակելու է մեքենաների եւ երկաթուղային բոլոր ճանապարհները՝ կապված Հարավային Կորեայի հետ։
«Սուր ռազմական վիճակը, որն ստեղծվել է Կորեական թերակղզում, պահանջում է, որպեսզի մեր բանակը ավելի վճռական եւ հզոր միջոցներ ձեռնարկի պետության անվտանգության հետագա հուսալի պաշտպանության համար»,- նշվել է Հյուսիսային Կորեայի Գլխավոր շտաբի հայտարարությունում, որը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Մեր բանակի համար Հարավային Կորեայի հետ հարավային սահմանի մշտական փակումը եւ շրջափակումը թշնամի պետության կողմից ներկա իրավիճակում ինքնապաշտպանական միջոց է պատերազմի կանխման եւ Հյուսիսային Կորեայի անվտանգության պաշտպանության համար»,- ընդգծել են Փհենյանում։



























