Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կարծում է, որ զորավարժությունները Թայվանի նեղուցում, որոնք իրականացնում է Չինաստանի ԶՈւ-ն, սրում են լարվածությունը տարածաշրջանում։ Լոնդոնն իր հայտարարությունում Պեկինին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալ հետագա թեժացմամբ։
«Մենք անհանգստացած ենք Չինաստանի զորավարժությունների առիթով Թայվան կղզու շուրջ, որոնք ուժեղացնում են լարվածությունը եւ թեժացման վտանգը Թայվանի նեղուցում»,- ասված է փաստաթղթում։ «Մենք կարծում ենք, որ թայվանյան հարցը պետք է լուծվի այն մարդկանց կողմից, որոնք ապրում են Թայվանի նեղուցի երկու կողմում կառուցողական երկխոսության միջոցով, առանց ուժի կիրառման սպառնալիքների եւ հարկադրանքի։ Մենք չենք աջակցում ստատուս-քվոն փոխելու միակողմանի ոչ մի ջանքի։ Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել հետագա գործողություններից, որոնք կարող են խափանել կայունությունը եւ խաղաղությունը»,- հայտարարել են գերատեսչությունում։
Չինաստանի բանակի զորավարժությունները տեղի են ունեցել հոկտեմբրի 14-ին՝ դառնալով Պեկինի՝ Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի հոկտեմբերի 10-ի ելույթի պատասխանը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ի պատասխան հիշեցրել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, կղզին ինքնիշխան պետություն չի եղել եւ երբեք այդպիսին չի դառնա։



























