Ղազախստանը պատրաստ է նորից խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկել Բաքվին եւ Երեւանին Ալմաթիում։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցություններից հետո, որն այցելել է Աստանա։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել ղազախստանյան կողմի պատրաստակամությունը այսուհետ եւս տրամադրել Ալմաթիի հարթակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների համար»,- նշվել է հաղորդագրությունում։