ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  Ասրյանը մասնակցում է հոկտեմբերի 13-16-ը Վաշինգտոնում անցկացվող ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին: