ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրաժարվել է հայտնել՝ արդյոք ինքը 2021 թվականին պաշտոնը լքելուց հետո զրուցե՞լ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նշել է, որ եթե ինքը ՌԴ նախագահի հետ զրուցել է, ուրեմն միանգամայն ողջամիտ է վարվել։

«Եթե արել եմ դա, ուրեմն ողջամիտ եմ վարվել»,-ընդգծել է Թրամփը՝ պատասխանելով Bloomberg-ի հարցերին:

Washington Post պարբերականի նշանավոր լրագրող Բոբ Վուդվորդն իր «Պատերազմ» նոր գրքում պատմում է, որ Թրամփը 2021 թվականի հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո մի քանի անգամ զրուցել է Պուտինի հետ: