Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ կնախագահի 2025թ. հունվարի 10-ից։

«Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) նախագահ Խորխե Ռոդրիգեսը հրավեր է ստացել ընդունելու սահմանադրական նախագահի իմ երդումը 2025-2031թթ. համար եկող տարվա հունվարի 10-ից»,- երեքշաբթի նշել է Մադուրոն։ Նա ելույթ է ունեցել Վենեսուելայի Զինված ուժերի հրամանատարի պաշտոնն ստանձնելու արարողության ժամանակ։ Հեռարձակումը վարել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։

«Ես հրապարակավ հաստատում եմ, որ նամակ եմ ստացել հրավերով, պաշտոնապես ներկա կգտնվեմ եւ երդում կտամ Սահմանադրության համապատասխան»,- ընդգծել է նախագահը։