Վրաստանի Քութայիսի քաղաքում Զուրաբ Ժվանիայի (Վրաստանի նախկին վարչապետ)  անվան պետական կառավարման դպրոցում ադրբեջանալեզու դպրոցի տնօրենները վրացերենի թրեյնինգներ են անցնում, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի ԿԳ նախարարությունից, Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում պարբերաբար ընթանում են վրացերենի ուսուցման դասընթացներ: Որակավորման բարձրացման նպատակով այս դասընթացներն անցնում են նաեւ կրթական համակարգում աշխատող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս անգամ վեց շաբաթյա ինտենսիվ դասընթացներին կմասնակցեն ադրեբաջանալեզու 75 դպրոցների տնօրենները:

Ըստ ԿԳ նախարարության, պետական լեզվի իմացությունը կարեւոր դեր է խաղում եւ նախարարության կողմից իրականացրած կրթական միջոցառումների նպատակը վրացերենի ուսուցման ուժեղացումն է: