Ավստրալիայի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն 164 դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

«Այդ փաթեթը՝ մոտ 245 մլն ավստրալական դոլար (164 մլն դոլար) արժողությամբ, կբարձրացնի Ուկրաինայի ԶՈւ կրակային հզորությունը եւ մոբիլությունը եւ կլրացնի գործընկեր երկրների ջանքերը, որոնք աջակցում են ուկրաինական զրահատանկային բրիգադներին»,- ասել է Մարլզը, որի խոսքերը մեջբերել է ռազմական գերատեսչությունը։

Նախարարը նաեւ նշել է, որ ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2022թ. փետրվարից գերազանցել է 1,3 մլրդ ավստրալական դոլարը (ավելի քան 870 մլն դոլար)։ Մոտ 200 մլն ավստրալական դոլար էլ (մոտ 134 մլն դոլար) հատկացվել է Կիեւին որպես հումանիտար աջակցություն։