Այսօր Վանաձորում էին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։ Այդ մասին ասված է Վանաձորի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։

463663992_1080684217395807_1330408910477925443_n.jpg (457 KB)

Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել։

463783646_1080684090729153_5970443505311600698_n.jpg (703 KB)

Ելույթ է ուեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով գործընկերության և առաջընթացի մասին։ Պաշտոնական ելույթներից հետո ներկաներին ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգը։  Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում»,- նշված է գրառման մեջ։