Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ԵՏՀ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակության հետ՝ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ։ Դրա մասին հայտնել են  ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմն առցանց ցուցադրել է ազգային միասնական պատուհանի աշխատանքը՝ ցույց տալով «հաճախորդի ուղին» ապրանքների արտահանումն ու տարանցումը գրանցելիս, թույլտվություններ ստանալիս և անհրաժեշտ վճարները անելիս։

«Հայաստանի միասնական պատուհանը» միավորում է 17 գերատեսչություն և շահագրգիռ կողմերին տրամադրում է 30-ից ավելի պետական ​​ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Հարթակի ադմինիստրատորը Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեն է, հարթակը գործում է 2014 թվականից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում գործող արտաքին տնտեսական գործունեության ոլորտում «Մեկ պատուհան» համակարգի օպերատոր «Ռուսաստանի արտահանման կենտրոնի» ներկայացուցիչները։

Ռուսլան Դավիդովը նշել է, որ Հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը ԵԱՏՄ երկրների կողմից ազգային լիազոր մարմինների տված փաստաթղթերի փոխադարձ օգտագործման ապահովումն է, դրանց թվում՝ մեկ պատուհանի ծառայությունների ընձեռած հնարավորությունների հիման վրա։