ՆԱՏՕ-ի անդամները չեն կորցնի Ուկրաինային աջակցելու իրենց ընդհանուր կամքը, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այլ կերպ մտածելու դեպքում կսխալվեր։
«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դրանում կասկած չկա, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք հոգ կտանենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար»,-ասել է նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։



























